ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ատամհատիկ»

«Ատամհատիկ»
30.01.2023 | 07:32

Այն, ինչ աշխարհը կոչում է ընտրություններ, մեզանում ընկալվեց որպես ատամհատիկ ու մնաց որպես ատամհատիկ:


Ահա, առաջին ատամը հանած անմեղ ու անմեղսունակ մանկանը շրջապատում ես ամեն տեսակի անպետք ապրանքով, ու նա, որպես կանոն, ձեռքը պարզում է անպետքներից ամենաանպետքին, ամենամուխաննաթին, ամենափրչոտին: Բայց դու ամեն ինչի մեջ մխիթարանք ունես, ասում ես՝ դե ատամ ունի, բայց դեռ ուղեղ չունի, ոչինչ, կմեծանա ու ճիշտը կընտրի:


Բայց դո՛ւ, դո՛ւ, ով անուղեղ, որ առաջին ատամդ հանել ես 60 տարի առաջ ու վերջին ատամդ կորցրել ես 60 տարի հետո, ինչպե՞ս ձեռքդ տարար ամենաանպետքին, ամենամուխաննաթին, ամենափրչոտին:
Դո՛ւ, քո անատամ հալով, ինչպե՞ս կործանեցիր քո անցյալն ու թոռանդ ապագան:


Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 16746

Մեկնաբանություններ